Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հայաստանը՝ ներքին և արտաքին քաղաքական խաչմերուկներում

Հայաստանը՝ ներքին և արտաքին քաղաքական խաչմերուկներում
06.08.2023 | 12:19

Գաղտնիք չէ, որ այս ողջ քաոսը ստեղծեց և Ամերիկայի, անգլոսաքսերի, մասոնական օթյակի բերանում լեզու դրեց համաշխարհային ճիվաղ ու ազգերի մեծագույն դավաճան Գորբաչովը. այդ օրից ի վեր՝ աշխարհը հանգիստ չունի, մեծ լոքո են որսացել, լամլմելու, պղծելու ու ոչնչացնելու լիքը թեմաներ կան:

Իսկ Հայաստանն այս խաչմերուկում լավագույն ու հեշտ ծամվող թեման էր՝ 88-ից ի վեր, ըստ էության, ջուր է լցրել մասոնական օթյակի ջրաղացին:

Էլի ասած կլինեմ՝ մեր աննախադեպ հաղթանակը չկար սրանց ծրագրում, իսկ եթե կար, ապա՝ միայն այս վերջնական տեսքով ու խմբագրմամբ:

Էլի ուշ չէ՝ խելքներս ժողովելու ու ոտքի կանգելու, աշխարհից լիովին անկախ՝ ազգային, բարոյական իշխանություն բերելու համար:

Իսկ ո՞վ է նա: Չգիտեմ, ժամանակը կծնի, միայն ուշ չծնի, որ արգանդում չխեղդվի: Միայն՝ այնպիսին, որ ծայրահեղություն չլինի, կարողանա նավարկել բոլոր բևեռների հետ՝ բոլորին էլ իրենց տեղը ցույց տալով:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ